Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Կապան-Ծավ միջպետական նշանակության ավտոճանապարհին
ՀասարակությունՄիջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածում։
17.2կմ երկարությամբ հատվածում շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Շինաշխատանքները կատարում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն‚ հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։