Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել
ՀասարակությունՈստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, նոյեմբերի 29-ի երեկոյան Վահագնաձոր բնակավայրի 2-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են մոտ 3 խմ փայտանյութ:
Տանտերը հայտնել է, որ նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան Վահագնաձոր բնակավայրի հարակից անտառից բենզասղոցով հատել է հինգ կանգուն բոխի, իսկ առաջացած փայտանյութը տեղափոխել է եղբոր «ՈՒԱԶ»-ով:
Փայտանյութն ի պահ է հանձնվել Վահագնաձորի անտառպետությանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: