Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ 

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ

Քաղաքական

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ) կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում են ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են նախարարությունների լիազորությունները, համակարգման շրջանակն ու իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են նաև ոլորտային համագործակցության ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի, ժողովրդագրության, կանանց տնտեսական հզորացման, սոցիալական արդարադատության և մի շարք այլ ուղղություններով։ Դիտարկվել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ ՀՀ-ում նախատեսվող համաժողովին չինական կողմի մասնակցության հնարավորությունը։ 

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը և նշել, որ երկու ժողովուրդների միջև արժեհամակարգային շատ ընդհանրություններ կան։ Նախարարը նաև շեշտել է, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն գրեթե նույն ոլորտային մարտահրավերները և հետաքրքրությունները, ու այս համատեքստում կարևորել սերտ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։

«Մենք ունենք համատեղ նպատակ կյանքը փոխելու դեպի լավը: Սա այն հարցերից է, որի շուրջ կարող ենք համագործակցել և ունենալ դրական արդյունք՝ համախմբելով մեր ուժերը»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունն այժմ մշակման փուլում է, և որ Չինաստանի փորձն այս ուղղությամբ ևս շատ օգտակար կլինի։

Նախարար Վան Սիաոփինին ներկայացրել է ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները և կարևորել թվայնացված սոցիալական ծառայությունների մատուցման դերը, ինչը հնարավորություն կտա առավել հեշտացնել քաղաքացիների կյանքը։

«Չինաստանը տարածաշրջանում համագործակցում է գրեթե բոլոր պետությունների հետ։ Ուրախ ենք նաև Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստակամ ենք հայ և չինացի մասնագետների ներգրավմամբ իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն կտան նպաստել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100,000 անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին և  շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ իրականացվող աշխատանքներում իր ներդրումն ունենալու պատրաստակամության համար։

Կողմերը դիտարկել են նաև հայ-չինական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ստեղծելու, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի ուղղությամբ համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Ամենադիտված