Հնդկուհին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհում ամենաերկար մազերի շնորհիվ
ԺամանցՀնդկաստանի բնակչուհին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար մազերի շնորհիվ, գրում է NDTV-ն։ Նրա մազերի երկարությունը 255 սմ է։
Ինչպես ասել է 46-ամյա Սմիտա Շրիվաստավան, 14 տարեկանից իր մազերը չի կտրել։
«Հնդկական մշակույթում աստվածուհիները ավանդաբար շատ երկար մազեր են ունեցել: Մեր հասարակության մեջ աստվածահաճո չէ համարվում մազերը կտրելը»,- իր ընտրությունը բացատրել է կինը։
Հնդկուհին պատմել է, որ շաբաթը երկու անգամ է լվանում իր մազերը։ Ամբողջ գործընթացը, ներառյալ լվացումը, չորացումը և հարդարումը, տևում է մոտ երեք ժամ: Որպես կանոն, Սմիտան մազերը հյուսում է կամ կապում։
«Մարդիկ (փողոցում – խմբ․) մոտենում են ինձ, դիպչում մազերիս, սելֆի անում ինձ հետ և հարցնում, թե ինչ շամպուն եմ օգտագործում»,- ասել է ռեկորդակիրը։