Թրամփի մասին ֆիլմ է նկարահանվում
ԺամանցԴերասան Սեբաստիան Սթենը, որը հայտնի է Marvel-ի կինոտիեզերքում Բաքի Բարնսի դերով, կմարմնավորի երիտասարդ Դոնալդ Թրամփին «Աշակերտը» կենսագրական ֆիլմում, որի ռեժիսորն է Ալի Աբասին: Այս մասին հայտնում է Deadline-ը։
Սյուժեն ծավալվելու է 1970-1980-ական թվականներին, երբ այդ ժամանակ ԱՄՆ ապագա նախագահը Նյու Յորքում անշարժ գույքի բիզնես էր կառուցում։ Ֆիլմը պատմելու է Թրամփի բիզնես կայսրության ձևավորման, ինչպես նաև փաստաբան Ռոյ Կոնի հետ հարաբերությունների մասին։
Նախագծի արտադրությունն արդեն սկսվել է։ Բացի Սթենից, ֆիլմում կնկարահանվի նաև դերասան Ջերեմի Սթրոնգը, ով կմարմնավորի փաստաբանի դերը։ Թրամփի առաջին կնոջն էկրանին կներկայացնի դերասանուհի Մարիա Բակալովան:
Ֆիլմի սցենարը գրել է Գաբրիել Շերմանը։