Բազմաթիվ խախտումներ՝ Երևանի շինհրապարակներում. փոշու արտանետումները համառորեն չեն կանխում
ՀասարակությունՓոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների շինհրապարակներում հայտնաբերել են մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման դեպքեր։
Շինարարության ընթացքում ավազաշիթով հղկման աշխատանքներ իրականացնելիս չեն օգտագործվել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ, մաքրման աշխատանքների տարածքները և շինհրապարակում առկա ավազի կույտերը ծածկված չեն եղել համապատասխան անթափանց թաղանթով։
Տեսուչների կողմից շինհրապարակներում անհապաղ կասեցվել են խախտումներով իրականացվող շինարարական աշխատանքները։
Վերոնշյալ դեպքերով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ։