Կիրականացվի մազի և եղունգների բաղադրության մեջ թմրամիջոցի առկայությունը ստուգող փորձաքննություն
Իրավունք«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ կատարվելու են մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, թունավոր նյութերի հայտնաբերման փորձաքննություներ:
Կենտրոնի կողմից ձեռք բերված նոր սարքերի միջոցով փորձաքննությունը կիրականացվի միջազգային ստանդարտներով նախատեսված մեթոդների կիրառմամբ, ինչի արդյունքում փորձագետը կարողանում է ստանալ ճշգրիտ տվյալներ։
Փորձաքննությունն իրականացվելու է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից լաբորատոր–ախտորոշիչ (թունաբանական) փորձաքննություններ իրականացնելու լիցենզիայի հիման վրա: