Հայաստանը գիտեր մեր հարձակման մասին. Բայրամով
Արտաքին Քաղաքական«Հայաստանը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից ձեռնարկված միջոցառումների մասին»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ, գրում է APA-ն։
«Այս գործընթացում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն չի կիրառվել, և Հայաստանը պատասխանատվություն է կրում Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար»,-հայտարարել է Բայրամովը։