Դաժան սպանություն՝ Լոռու մարզում. հայտնաբերվել է 93-ամյա կնոջ դի
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նպարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուլագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլուխը ջնջխված կնոջ դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Գալստյանի և Ստեփանավանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։