Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է
ԻրավունքՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել է դատարանին նիստը հետաձգել Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանի ներկա չլինելու, ինչպես նաև Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված։
Հիշեցնենք, Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին: