Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել 

«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտակն ու Արուսիկը մանկությունից են իրար ճանաչել, միասին մեծացել Տավուշի մարզի Սևքար գյուղում: «Սովորել ենք նույն դպրոցում, Արտակն ինձանից մեկ տարով էր մեծ: Նա քույրիկիս դասընկերն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արուսիկը:

Նշում է՝ շատերն ունեին այն համոզմունքը, որ հասուն տարիքում իրենք ընտանիք են կազմելու: 18 տարին լրանալուն պես Արտակը մեկնում է պարտադիր զինծառայության Քարվաճառ. «Դժվար տարիներ էին, կապ չկար: Երկու տարվա ծառայության ընթացքում երկու անգամ է արձակուրդ եկել: Իր կարգապահության, լավ ծառայության համար Արտակին տասը օր շուտ են զորացրել: Իր քսանամյակը լրացել է գյուղում: 2004 թ.-ին ամուսնացանք, մեկ տարի անց ծնվեց մեր առաջնեկը՝ Նաիրին, իսկ վեց տարի անց՝ մեր երկրորդ որդին՝ Նորայրը»: Արուսիկի խոսքով, ամուսինը շատ աշխույժ էր, ակտիվ, բարի, սիրում էր ուշադրության կենտրոնում լինել: «Բոլորի առաջին օգնությունն էր: Եթե ինչ-որ մեկին ինչ-որ հարցով օգնելու հարց էր լինում, առաջինն Արտակին էին զանգում: Երկար տարիներ տաքսի էր վարում, գյուղից բոլորին քաղաք բերում: Մինչև հիմա էլ մարդիկ ասում են, որ իր նման հոգատար վարորդի չեն հանդիպել:

Տատիկներին, որոնք ձեռքին ծանր իրեր ունեին, պետք է պարտադիր ճանապարհեր տուն, երեխաներին կզբաղեցներ ողջ ճանապարհին, քաղցր էլ կհյուրասիրեր, որ իր հետ հաճույքով ճանապարհ ընկնեին: Հոգատար ու նվիրված զավակ էր, ամուսին ու հայր: Նվիրվող էր, իմ հարազատներն իրեն որպես փեսա չեն ընկալել, այլ որպես տան տղա: Տարիներ առաջ, երբ գյուղում մեծ խաչ տեղադրեցին, արտերկրում ապրողներն Արտակի նկարահանած տեսանյութերով էին տեղեկանում, թե որ փուլում են տեղադրման աշխատանքները, ինչ է կատարվում գյուղում: Հիմա հաճախ են ասում՝ Արտակը չկա, մենք էլ գյուղի անցուդարձից ենք կտրվել»: Արտակը 2020 թ. փետրվարին անցնում է պայմանագրային զինծառայության՝ որպես վարորդ: Արուսիկը պատմում է՝ ամուսինը մեկնում էր արտագնա աշխատանքի, մի շրջան ինքն էլ է երեխաների հետ մեկնել նրա մոտ, սակայն 2018 թ.-ին, երբ արդեն կրտսեր որդու դպրոց գնալու ժամանակն էր, վերադառնում են Հայաստան:

«Վերադարձանք, որ մեր տղան Հայաստանում սովորի: Ասում էր՝ կցանկանանք, էլի կմեկնենք Ռուսաստան, այնտեղ աշխատանքը շատ է, եթե չէ, ուրեմն կմնանք Հայաստանում: Գիտեք՝ գյուղում աշխատանք գտնելը բավական բարդ է: Երբ Հայաստանում էինք, Արտակը ժամանակ առ ժամանակ նորից մեկնում էր արտագնա աշխատանքի: 2020 թ.-ին վերադարձավ, Նոր տարին միասին դիմավորեցինք, ու սկսվեց համավարակը, ճանապարհները փակվեցին: Չկարողացավ մեկնել, առանց աշխատանքի նստել չէր կարող, որոշեց անցնել պայմանագրային զինծառայության, որ ընտանիքի հոգսը թեթևացնի: Ծառայության յոթ ամսվա ընթացքում Արտակը հասցրել էր բոլորի սիրտը գրավել իր պարտաճանաչությամբ, կոկիկությամբ: Հասցրել էր նաև պատվոգրերի արժանանալ: Ընկերները միշտ կատակում էին՝ «դու ամեն ինչը տեղը տեղին անում ես, քեզ գովասանագիր են տալիս, իսկ մեզ՝ նկատողություն»»:

Բայց եկավ պատերազմի օրը: «Սահմանամերձ շրջան ենք, տագնապ էր հայտարարված: Արտակն ու տղաները մեր գյուղի և հարակից գյուղերի դիրքերում էին, տուն չէր գալիս: Անհրաժեշտ ամեն ինչն ուղարկում էինք, կամ գալիս ու տանում էին, իրեն հաճախ էի խնդրում՝ դու էլ արի, նաև տղաներին կտեսնես, հետո էլի կգնաս: Ասում էր՝ չեմ ուզում նկատողություն ստանալ, հանկարծ մեկը գա ստուգելու, և ես դիրքում չլինեմ: Հոկտեմբերի 2-ն էր: Դեղատանն եմ աշխատում, աշխատանքից դուրս եկա, Արտակն ինձ էր սպասում, անգամ զարմացա: Անտրամադիր էր, եկանք տուն, իրեն կարգի բերեց, դուրս գալուց էլ անընդհատ ասում էր՝ երեխեքին ուշադիր կլինես, փաստաթղթերդ մոտ պահիր, խորհուրդներ տվեց ու գնաց: Հաջորդ օրը զանգեց, թե գնում եմ Ղարաբաղ, պետք է օգնություն հասցնենք: Հարցրեցի՝ իսկ ձեր դիրքերից ովքե՞ր են գալու քո հետ, ասաց, որ միայն ինքն է. «Վանաձորից մեզ ուրիշ խումբ է միանալու»:

Մեկ հարց էլ տվեցի՝ մայրիկին տեղյակ պահե՞լ ես, որ գնում ես, մտածելով, որ գուցե նա կկարողանա հետ պահել Արտակին Արցախ մեկնելու մտքից: Պատասխանեց՝ ես իրեն տեղյակ կպահեմ: Իր գնալու լուրն իմանալով՝ մի տեսակ սիրտս ահ էր ընկել, անկախ ինձանից լաց էի լինում, հետո ինքս ինձ վրա բարկանում, որ ոչինչ չի եղել, ինչո՞ւ եմ լաց լինում: Մայրիկն էլ չէր կարողացել ոչինչ անել, Արտակն այդպիսին էր, եթե մի բան որոշում էր, էլ որևէ մեկս ոչինչ փոխել չէինք կարող»: Արուսիկը պատմում է՝ երբ հրամանատարն ասում է, որ պետք է մեկնեն Արցախ և օգնություն տանեն, Արտակը միանգամից հանձն է առնում այդ կարևոր գործը ու ասում, որ ինքը կգնա: «Արտակը միայն նեղսրտել է, որ մեքենան կարող է վնասվել: Մեքենան նոր էր, շատ էր սիրում այն, մաքուր ու կոկիկ էր պահում»: Վանաձորում ոստիկանական խումբն է միանում Արտակին ու մյուս տղաներին, և շարժվում են դեպի Արցախ:

«Հոկտեմբերի 4-ին հասնում են: Շուշին գնդակոծվում էր, այնտեղ արդեն ծանր վիճակ էր: Տեղից տեղ փոխվելով՝ հասնում են Շուշիի մշակույթի տուն: Իր հրամանատարը զանգահարում է իրեն, ասում՝ դու քո պարտականությունները կատարել ես, կարող ես հետ գալ, Արտակը չի համաձայնում՝ տեսնեմ տղաներն ինչ են որոշելու, որ միասին հետ գանք: Արտակն ու ընկերը մեքենայի մեջ են լինում, իսկ ոստիկանները շենքի ներսում ժողով են կազմակերպած լինում: Արտակն ընկերոջն ասում է՝ գնամ ներս, տեսնեմ, թե ինչ որոշեցին, ով է գալիս ինձ հետ, միասին վերադառնանք: Մեքենայից իջնում է, մտնում շենք, ու այն պայթում է»:

Արուսիկը նշում է՝ հիմա շատերն են ասում, թե ինչու գնաց Արտակը, չպետք է գնար, բայց կինը վստահ է՝ ամուսինն այլ կերպ չէր կարող, չէր կարող իր պարտականությունը չկատարել, ոստիկաններից շատերին ճանաչում էր, շատերն իր ընկերներն էին, չէր կարող նրանց թողնել և ուղղակի վերադառնալ: «Ես միշտ ասում եմ՝ եթե նույնիսկ այդ պահին վերադառնար էլ, հաջորդ անգամ էլի էր գնալու: Այդպիսին էր իր բնույթով»: Արտակը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ: «Այդ օրը ժամը 4-ից հետո այլևս զանգերին չէր պատասխանում, զանգում էի ընկերներին, ծանոթներին, որևէ մեկը տեղեկություն չուներ:

Անընդհատ զանգահարում էի, բայց ապարդյուն: Ինձ էին զանգահարում, հարցնում, թե նորություն չունե՞մ: Այդ օրը լուրերով ասել էին մշակույթի տան պայթյունի մասին, բայց մենք չէինք դիտել, տեղյակ չէինք: Հաջորդ առավոտյան մայրիկը գնաց հիվանդանոց աշխատանքի, բուժքույր է, ես էլ էի աշխատանքի գնում: Հասանք գյուղամեջ, բավականին շատ մարդիկ էին հավաքվել, մտածեցինք՝ տեսնես ինչ է պատահել: Մարդիկ մտնում էին դեղատուն, բոլորը մի տեսակ էին, չգիտեին, թե ինչպես իրենց պահեն: Փաստորեն ամբողջ գյուղն արդեն նախորդ երեկոյան իմացել էր նորությունը, սկսել էին ճշտումներ անել: Իր հորեղբոր ու հորաքրոջ տղաները գնացել էին իրեն ճանաչելու և տուն վերադարձնելու, նոր մեզ տեղեկացրել, թե ինչ է եղել»: Իսկ հիմա Արուսիկի «պայքարը» շարունակվում է: «Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար: Իրենց կողքին աշխատում եմ միշտ զգոն լինել, լաց չլինել:Մեծ տղաս 18 տարեկան է, քչախոս, խոհեմ հայացքով, հասուն մարդ է, միանգամից մեծացավ: Փոքր տղաս, երբ տեսնում է՝ անտրամադիր եմ, այնքան է շուրջս պտտվում, մինչև ժպտամ: Հայրիկի մասին էլ միշտ ներկայով է խոսում»:

Հ. Գ. - Արտակ Խեմչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Սևքար գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին
Ամենադիտված