Գազան դարձել է երեխաների համար ամենավտանգավոր տեղն աշխարհում. ՄԱԿ
ԼուսանկարներԳազան դարձել է երեխաների համար ամենավտանգավոր տեղն աշխարհում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի`ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քետրին Ռասելը։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել երեխաների պաշտպանությունը և օգնությունը՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։ Բոլոր երեխաները Պաղեստին պետությունում և Իսրայելում արժանի են խաղաղության և ավելի լավ ապագայի հույս ունենալու»,- գրել է Ռասելը։