Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել 

Վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա է բացահայտվել․ գործն ուղարկվել է դատարան

Իրավունք

Ավարտվել է վարորդական կեղծ վկայական պատրաստելու, կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերով, ապա  ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ծանոթից տեղեկանալով, որ վերջինիս մտերմուհին ունի կապեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց շրջանում, ստանձնել է վերջիններիս միջոցով, համապատասխան գումարի դիմաց, այլ անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու հանձնառություն։ 

Մասնավորապես, 2021թ. հունիսին Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհուն է դիմել վերջինիս ծանոթը՝ գումարի դիմաց, օրենքով սահմանված քննությունները պատշաճ չհանձնելու պայմաններում, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում իրեն օգնելու համար: 39-ամյա կինը համաձայնել է որպես միջնորդ հանդես գալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու գործընթացում` այդ հարցում ներգրավելով իր՝ վերոհիշյալ ծանոթին, իսկ վերջինս էլ իր հերթին դիմել է իր մտերմուհուն:  

Արդյունքում, 300.000 ՀՀ դրամ կաշառքի գումարը տրամադրվել է վերջինիս, ով օժանդակել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց տվյալ անձի կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալն ապահովելու համար խոշոր չափերով կաշառք ստանալ։  

Նման խնդրով նույն ընթացքում Երևան քաղաքի հիշյալ բնակչուհուն է դիմել նաև Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի մի բնակիչ՝ նպատակ ունենալով ավելի բարձր վարձատրվող աշխատանքի տեղափոխման համար պահանջվող վարորդական իրավունքի «DE» կարգի վկայական ձեռք բերել։ Արդյունքում, միջնորդավորման նույն սխեմայով, մտերմուհին օժանդակել է ՀՀ ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց 150.000 ՀՀ դրամ կաշառքի գումարով կաշառք տվողի օգտին կատարել նույնպիսի ակնհայտ ապօրինի գործողություն։ Երկու դեպքում էլ, սակայն,  հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
  
Ակնալիճի բնակիչը, սակայն, չկարողանալով կաշառքի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի «DE» կարգի վկայական, 2021թ. օգոստոսին կրկին դիմել է Երևանի բնակչուհուն՝ խնդրելով ձեռք բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ վարորդական վկայական: Վերջինս, ստանալով 80.000 ՀՀ դրամ, դիմել է իր ծանոթին, ով, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, համակարգչային տեխնիկայի և գունավոր տպիչ սարքի միջոցով, կեղծել և Երևանի բնակչուհու միջոցով Ակնալիճի բնակչին է իրացրել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ վարորդական վկայականը, ով այն օգտագործել է՝ այլ աշխատանքի նշանակվելու համար: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ կաշառք տալուն, փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու համար, Ակնալիճ գյուղի բնակչին՝ փաստաթղթեր կեղծելու և կաշառք տալու համար, երկու անձի՝  փաստաթղթեր կեղծելու համար, մեկ անձի  կաշառք տալու, մեկին՝ 2 դրվագ կաշառք տալուն օժանդակելու, ևս մեկ անձի՝ կաշառքի միջնոդրության համար։ 

Վերոհիշյալ անձանց մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: 
Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակցի (աշխատակիցների) մասով նախաքննությունը շարունակվում է: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին
Ամենադիտված