Հայաստանն ընդհանուր առմամբ կստանա 50 «Bastion» զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը հանդես է եկել կոչով
ՔաղաքականՖրանսիայի Սենատը կոչ է անում հնարավորինս արագ ուսումնասիրել «Կեսար» ինքնագնաց հրետանու մատակարարումը Հայաստանին՝ «Ուկրաինայում թույլ տված սխալները չկրկնելու և անհրաժեշտ տեխնիկայի մատակարարումը չհետաձգելու համար»։
Խոսքը պաշտպանական տեխնիկայի փոխարեն հարձակողական զինտեխնիկայի մատակարարումների մասին է:
«Մենք պետք է անհապաղ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին՝ կապված հրետանու կարիքների հետ»,-այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի զեկույցում, որը հրապարակվել է 2024 թվականի ֆինանսական օրինագծի շրջանակներում։
Նշվում է նաև, որ Հայաստանը երեք GM200 ռադարների պատվեր է ստորագրել, և խոսվում է MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին։ Ֆրանսիական Bastion տիպի 24 զրահամեքենա արդեն մատակարարվել է Հայաստան, դրանց պետք է միանան նույն տիպի ևս 26 մեքենա, որոնք ներկայումս արտադրման փուլում են: