Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհի նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
ՀասարակությունՀ-45, Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհի կմ3+700-կմ5+740 հատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ, կատարվել է ճանապարհի գծանշում։ Այժմ իրականացվում է կողնակների հարթեցում։
Շինաշխատանքների ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։