Ինչ է հյուրասիրել Սի Ծինփինը Լուկաշենկոյին (լուսանկար)
ԼուսանկարներԲելառուսի նախագահի պաշտոնական Telegram ալիքը հրապարակել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի աշխատանքային ճաշացանկը։
Այն ներառում է ինչպես ավանդական չինական ուտեստներ, օրինակ՝ աշխարհահռչակ պեկինյան բադը, այնպես էլ բելառուսական նրբաբլիթներ։
Ճաշացանկը ներառել է նաև բանջարեղենով և քրիզանթեմներով սնկերի տեսականի, շագանակով մարմարե տավարի միս, խոզի և կաղամբով պելմեններ և սառը նախուտեստներ։