ԿԳՄՍՆ-ն կազմակերպում է «Ես կարևոր եմ» նախադպրոցական կրթության վերաբերյալ աշխատաժողով
ՀասարակությունՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին և 8-ին կազմակերպում է «Ես կարևոր եմ» աշխատաժողովը՝ որպես հանրակրթության սկզբնական օղակ կարևորելով նախադպրոցական կրթությունը:
Աշխատաժողովի նպատակն է ոլորտի պատասխանատուներին հաղորդակից դարձնել տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին:
Մասնակցության հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն՝ (010) 599-619 հեռախոսահամարով:
Աշխատաժողովը կանցկացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Օրակարգը կցվում է: