ՄԻՊ-ը մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ
ԻրավունքՄարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ։
Արշավի առաջին հերոսը Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանն է։
Դժբախտ դեպքից հետո, կորցնելով ձեռքերը, նա սկսել է զբաղվել այն սպորտաձևով, որն անմիջապես ձեռքերի հետ է կապված։ Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ մեր հերոսը հիմնադրել է Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան, որը 10-ը տարվա ընթացքում իրականցրել է տեղական և միջազգային տասնյակ մրցաշարեր։
Դուք ևս կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: