ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ՔՊ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի գրանցումը
ՀասարակությունԿենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Ստեփանյանի գրանցումը:
Արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն իմքնաբացարկի դիմում է ստացել Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հայկ Վարուժանի Ստեփանյանից:
Որոշման նախագծին կողմ արտահայտվեց ԿԸՀ 5 անդամ, ոչ ոք դեմ չէր, որոշումն ընդունվեց: