Գերմանիայում տղամարդը ռեկորդ է սահմանել իր տանը տեղադրված տոնածառերի քանակով (լուսանկար)
ԼուսանկարներԳերմանիայի Ռինթելն քաղաքի 57-ամյա բնակիչը Սուրբ Ծննդից առաջ իր տունը զարդարել է ռեկորդային թվով տոնածառերով ու ամանորյա զարդարանքներով։ Նրա տանն այժմ կա 555 տոնածառ և 100000 զարդարանք։
Reuters-ի փոխանցմամբ՝ 57-ամյա Թոմաս Յերոմինն ու նրա կինը՝ Սյուզաննան, իրենց տանը բացի 555 տոնածառից, տեղադրել են նաև մոտ 108000 զարդեր և 48000 լույսեր։
Զույգը 89 տոնական ծառ է տեղադրել ննջարանում, մնացածը՝ միջանցքում, նախասենյակում, հյուրասենյակում և զուգարանում։ Այժմ զույգի տունը կարծես տոնածառերի թանգարան լինի։