Ուկրաինացին երեխա է ձևացել՝ փորձելով ապօրինի կերպով հատել սահմանը
ԱյլԱնդրկարպատիայում սահմանապահները ձերբակալել են Կոլոմիա քաղաքի մի բնակչի, ով փորձել է ապօրինի հատել սահմանը՝ փչովի ներքնակի վրա լողալով անցնելով Տիսա գետը։ Ընդ որում, ուշադրությունը շեղելու համար նա երեխա է ձևացել, այս մասին Telegram–յան ալիքում հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինացին ուսումնասիրել է սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը․ սրանից առաջ նրան արդեն երկու անգամ նկատել են Օդեսայի մարզում, ինչպես նաև Անդրկարպատիայում։
Երկրից փախչելու հերթական անհաջող փորձից հետո տղամարդուն սպառնում է տուգանք: