Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գիտանաս Նաուսեդային
Արտաքին ՔաղաքականԴեկտեմբերի 4-ին Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գիտանաս Նաուսեդային։ Այս մաին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է դեսպան Արա Մարգարյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լիտվական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, բարձր է գնահատվել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հրամայականը։ Հատուկ կարևորվել է ԵՄ դերը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացի շարունակականության ապահովվման հարցում: