Տարածաշրջանային «3+3» հարթակն ավելի խոստումնալից է դառնում. Լավրով
Արտաքին ՔաղաքականՏարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «ձևավորվում» և ավելի ու ավելի խոստումնալից է դառնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները սկսելիս, գրում է ՏԱՍՍ-ը։
«Արդեն ձևավորվում է Ալիևի «3+3» նախաձեռնությունը՝ այսպես կոչված «3+3» տարածաշրջանային հարթակը՝ երեք հարավկովկասյան երկրներ և նրանց երեք հարևանները։ Սա նույնպես խոստումնալից է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները այս ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ»,- ասել է Լավրովը Բայրամովին։
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին առաջ է քաշվել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, որը հետագայում անվանվեց «3+3»։ Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այս գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ այդ ձևաչափին։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։