Ստրասբուրգում ներկայացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը
ՀասարակությունՖրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա ժողովը: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես Եվրոպական ժառանգության օրերի Հայաստանի Հանրապետությունում ազգային համակարգող:
Հարություն Վանյանը Ստրասբուրգում ներկայացրել է Հանրապետության ավելի քան 100 մշակութային օջախներում անցկացված «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը։
Առանձնակի շեշտադրվել է փակման արարողությունը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանմանը և ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի համակարգող Սերգեյ Բազարիայի հետ քննարկվել է նաև «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ծրագիրը, որին Հայաստանը կմասնակցի առաջին անգամ։ Բանակցությունների արդյունքում ՀՀ-ն իրավունք է ստացել մինչև 2023 թ․ մարտի 15-ը ներկայացնել ներքին մրցույթում հաղթող աշխատանքը։
Նշյալ համաեվրոպական մրցույթում հաղթած հնարավորություն կունենան այցելել Ստրասբուրգ քաղաք։ Քվեարկությամբ ընտրվել են նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի 2024-2028 թթ․ համաեվրոպական խորագրերը։