56-ամյա Պամելա Անդերսոնը հանրությանը ներկայացել է առանց դիմահարդարման
ԼուսանկարներԿանադական ծագումով ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը հանրությանը ներկայացել է առանց դիմահարդարման և գրավել լուսանկարիչների ուշադրությունը։ Համապատասխան կադրերը հրապարակել է Daily Mail-ը։
56-ամյա հայտնին Լոնդոնում ներկա է գտնվել 2023 թվականի British Fashion Awards մրցանակաբաշխությանը: Միջոցառման համար աստղն ընտրել է լայն սպիտակ տաբատ, սվիտեր և բաճկոն։ Միևնույն ժամանակ, տեղադրված լուսանկարներում երևում է, որ դերասանուհու դեմքին շպար չկա։
Բացի այդ, մոդելն իր մազերը բարձր պոչ է կապել ու կրել բարձրակրունկներ։