Թոմ Հոլանդը խոսել է Զենդայայի հետ հարաբերությունների մասին
ԱյլՀոլիվուդյան դերասան Թոմ Հոլանդը պատմել է դերասանուհի Զենդայայի հետ հարաբերությունների մասին: Նա մեկնաբանությունը տվել է SAG-AFTRA հիմնադրամին։
Լրագրողները հետաքրքրվել են, թե իր գործընկերներից ում է դիմում, երբ ցանկանում է կարծիք լսել իր դերասանական գործունեության մասին։
«Զենդայան, հավանաբար, ամենաազնիվն է ինձ հետ: Նա հասկանում է, որ նման պահերին ինձ միայն ճշմարտությունն է պետք, և ես իսկապես գնահատում եմ նրան դրա համար»,- ասել է Թոմ Հոլանդը։
Դերասանները ծանոթացել են «Սարդ-մարդ։ Վերադարձ տուն» ֆիլմի նկարահանման հրապարակում 2016 թվականին, սակայն նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել հինգ տարի անց։ 2022 թվականի դեկտեմբերին զույգի նշանադրության մասին տեղեկություն հայտնվեց սոցցանցերում։ Այնուամենայնիվ, նրանցից ոչ ոք չհաստատեց այս լուրերը, և Զենդայայի մայրը նույնիսկ խնդրեց իր դստեր երկրպագուներին զգուշանալ կեղծ լուրերից: