Աբովյան քաղաքում շահագործման են հանձնվել 2 խելացի կանգառներ. Էդուարդ Բաբայանը ծանոթացել է արված աշխատանքներին
ՀասարակությունԱբովյան քաղաքում շահագործման են հանձնվել երկու նորակառույց խելացի կանգառներ:
Հանրապետության պողոտայի, Օգոստոսի 23-ի և Պիոներական փողոցների խաչմերուկում կառուցված կանգառները եզակի են սպասասրահի հարմարավետությամբ և մի շարք կարևոր հնարավորություններով: Տաք և ցուրտ եղանակներին համապատասխանաբար սրահներում գործելու են հովացման և տաքացման համակարգեր, դրսի կողմից կա գովազդի, իսկ ներսում տերմինալներ տեղադրելու հնարավորություն, ուղևորների համար ամենակարևոր առավելությունը տեղեկատվական էկրանն է, որի շնորհիվ քաղաքացիները կարող են հետևել հասարակական տրանսպորտի չվացուցակին:
Օրերս Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը տեղակալների և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է նորակառույց կանգառներում, անձամբ ծանոթացել արված աշխատանքներին, խելացի կանգառների պայմաններին ու հնարավորություններին: