Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. Ալիև
Արտաքին Քաղաքական«Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Haqqin-ը։
Նա հայտարարալ է, թե «եթե հայկական կողմը դա աներ մի քանի տարի առաջ, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման անհրաժեշտությունը չէր լինի»:
Սա պատմություն է, և ցույց է տալիս, որ Ադրբեջանը և ոչ թե Հայաստանն է խրախուսել խաղաղությունը։ Մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, գիտենք նաև, որ Հայաստանն ունի բազմաթիվ «խորհրդականներ» եվրոպական որոշ մայրաքաղաքներում»,- ասել է Ալիևը։