Հայտնաբերվել է կանանց մոտ դիաբետի զարգացման նոր ռիսկի գործոն
ԱյլԱՄՆ Թուլեյնի համալսարանի հանրային առողջության և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ դաշտանային ցիկլի վաղ մեկնարկը (մինչև 13 տարեկան) կապված է 2-րդ տիպի շաքարաաին դիաբեդի զարգացման ռիսկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 20-65 տարեկան 17377 կին: Ընդհանուր թվից 1773-ը (10%) ունեցել է 2-րդ տիպի շաքարախտ:
10 տարեկանում կամ ավելի փոքր տարիքում ցիկլի առկայությունը մեծացնում է շաքարախտի զարգացման հավանականությունը 32%-ով, իսկ 11-12 տարեկանում՝ 14-29%-ով։ Բացի այդ, դաշտանային ցիկլի շատ վաղ տարիքում սկսվելը կապվում է նաև շաքարախտով 65 տարեկանից ցածր կանանց մոտ ինսուլտի ռիսկի ավելի քան երկու անգամ աճի հետ: