Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է խաղաղության հասնել. Ալիև
Արտաքին Քաղաքական«Ադրբեջանը ցույց տվեց` ինչպես կարելի է խաղաղության հասնել»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման ժամանակ։
«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում։ Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց տվեցինք, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ուժի միջոցով», - ասել է Ալիևը։
«Մինսկի խմբի համանախագահները միաձայն համոզման եկան, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք ապացուցեցինք, որ նրանք սխալվեցին՝ չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը։ Սա սխալ գնահատական էր։ Բայց մենք ապացուցեցինք, որ այս հակամարտությունն ունի ռազմական լուծում», - հայտարարել է Ալիևը։