ՓԾ տնօրենը ներկայացրել է Շիրակի ՄՓՎ նոր պետին
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, Շիրակի մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը և հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։
Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրենը ներկայացրեց Շիրակի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ Արմեն Ափոյանին։
«Փրկարար ծառայությունում սահմանված մրցույթային կարգը հաղթահարելուց և հաղթող ճանաչվելուց հետո ՆԳ նախարար, պարոն Վահե Ղազարյանի հրամանով փ/ծ փոխգնդապետ Արմեն Հայկազի Ափոյանը նշանակվել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնին, ում շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում»,- նշեց ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Շնորհավորելով նորանշանակ պետին՝ ՓԾ տնօրենը հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթեց վերջինիս։ Իր հերթին փ/ծ գնդապետ Արմեն Ափոյանը շնորհակալություն հայտնեց ղեկավար կազմին վստահության համար։
Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին վարչության գործառույթներին առնչվող մի շարք կազմակերպչական և աշխատանքային հարցեր, ինչպես նաև նախանշվեցին առաջիկա ծրագրերը։