ԵՄ-ն Ադրբեջանին երբեք իր կազմում չի ընդգրկի. Ալիև
Ադրբեջան«ԵՄ-ն Ադրբեջանին երբեք իր կազմում չի ընդգրկի»։ Այս մասին «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանը նպատակ չի դնում դառնալու Եվրամիության անդամ։ Սա շատ պրագմատիկ մոտեցում է, քանի որ մեզ երբեք չեն ընդունի։ Դրա պատճառը պարզ է։ Մենք ապրում ենք իրական, ոչ թե վիրտուալ աշխարհում: Այսինքն՝ եթե Ադրբեջանին այնտեղ չեն ընդունում, ինչո՞ւ պետք է այդ դուռը թակենք։ Միևնույն ժամանակ, ինչո՞ւ մենք պետք է ինչ-որ առումով խայտառակվենք։ Մենք դրան չենք ձգտում, մենք գտել ենք համագործակցություն հաստատելու և հարաբերությունները բարելավելու ճանապարհը»,- ասել է Ալիևը։