Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը երկու երկրների սահմանին. ՌԴ ԱԳՆ
Արտաքին Քաղաքական«Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը երկու երկրների սահմանին»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սահմանազատման շրջանակում՝ պատրաստ ենք տրամադրել համակողմանի օգնություն և կարևոր քարտեզագրական նյութեր։ Դա երեկ Կասպից ծովի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,- ասել է Զախարովան։