Միրզոյանը մեկնաբանել է Լավրովի՝ Վիեննայում ՀՀ դեսպանի ինքնուրույն լինելու վերաբերյալ գնահատականը
Արտաքին ՔաղաքականՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը երևի տեխնիկական թյուրիմացություն է եղել։ Այդ մասին ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ-ից հրապարակված տեսանյութը, որտեղ Սերգեյ Լավրովը բողոքել է ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից:
«Այո, ես տեսել եմ մեր հանդիպումից այդ կտորը, որը տարածվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չէր:
Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ–ում մեր մշտական ներկայացուցչի կողմից է եղել, մինչդեռ, իմ տվյալներով դա այդպես չէ։ Ես ասում էի, որ այդ հանդիպումը մենք չենք նախաձեռնել»,- ասել է Միրզոյանը։