«Տարվա մարդ» ճանաչված Թեյլոր Սվիֆթը բողոքել է Քիմ Քարդաշյանից
ԺամանցԱմերիկացի Թեյլոր Սվիֆթը պատմել է Time-ին, որ ստիպված է եղել տեղափոխվել այլ երկիր ռեփեր Քանյե Ուեսթի հետ տխրահռչակ հեռախոսազանգից հետո։
«Իմ դեմ մեղադրանքներ էին սարքել՝ անօրինական կերպով ձայնագրելով հեռախոսազրույցը, որը Քիմ Քարդաշյանը հրապարակել էր կտրված տեսքով՝ պնդելով, թե ես ստում եմ։ Ինձ շատ վատ էի զգում։ Տեղափոխվեցի այլ երկիր։ Մեկ տարի չլքեցի իմ վարձակալած տունը։ Վախենում էի պատասխանել հեռախոսազանգերին։ Ես իմ կյանքից հեռացրի մարդկանց մեծ մասին, քանի որ կորցրել էի վստահությունը ․․․ Վախենում էի, որ նեգատիվն ինձ կհետապնդի ամբողջ կյանքում»,– պատմել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Թեյլոր Սվիֆթը Time ամսագրի կողմից ճանաչվել է տարվա մարդ՝ շրջանցելով մյուս հավակնորդներին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին, Բարբիին և հոլիվուդյան դերասանների ու սցենարիստների գործադուլի մասնակիցներին։