Օ՛Բրայենն ու Բայրամարովը կարևորել են ՀՀ-Ադրբեջան սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացումը
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կոմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։
Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը «տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շահագրգիռ կողմ է»։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման կարևորությանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։