Jacquemus ապրանքանիշն առաջին անգամ բուտիկներ է բացել լեռներում
ԱյլԴիզայներ Սայմոն Պորտե Ժակմյուսը հայտարարել է լեռներում նոր նախագծի մասին։ Նա նկարները տարածել է Instagram-ում։
Ձմռանը Jacquemus ապրանքանիշը որոշել է դիզայներական բուտիկներ բացել լեռներում։ Հայտնի է, որ կլինեն հանգստի համար նախատեսված գոտիներ, լեռնադահուկային սահուղիներ և հյուրանոց։ Գտնվելու վայրը դեռևս անհայտ է, բայց բաժանորդների մեծամասնությունը պնդում է, որ այն Կուրշևելն է։
Jacquemus ապրանքանիշը պարբերաբար կազմակերպում է անսովոր գովազդային արշավներ աստղերի մասնակցությամբ։ Ամռանը Jacquemus–ը բացեց իր առաջին լողափը Սեն-Տրոպեում, որտեղ ներկայացրեց հագուստ և աքսեսուարներ ապրանքանիշի նոր հավաքածուից։