Բլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'Բրայեն
Արտաքին Քաղաքական«ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհամբեր սպասում է՝ խաղաղության բանակցությունների համար Վաշինգտոնում հյուրընկալելու ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։
Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը «տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շահագրգիռ կողմ է»։