Իսպանիայում դպրոցականը ռեկորդային չափերի լոքո է բռնել
ԱյլԱնգլիայից դպրոցականը ռեկորդային չափերի լոքո է բռնել Իսպանիայում արձակուրդի ժամանակ, գրում է Daily Mail-ը։
Ջոշուա Դևենպորտը, ով 11 տարեկան է, ծնողների հետ ձկնորսություն էր անում, երբ նրա կարթը լոքո է ընկել։ 25 րոպե աշակերտը փորձել է ջրից հանել իր զոհին, սակայն երբ պարզ է դարձել, որ տղան այդքան ուժ չունի, նրան օգնության են շտապել երեք այլ ձկնորսներ։
Այն բանից հետո, երբ լոքոն ափ է հանվել, այն դրվել է կշեռքի վրա: Պարզվել է, որ ձուկը կշռում է 69 կիլոգրամ, իսկ Ջոշուան գերազանցել է երեխայի կողմից քաղցրահամ ջրից բռնված ամենամեծ ձկան եվրոպական ռեկորդը։
«Ձկնորսությունն ամեն ինչ է Ջոշուայի համար: Նա իր առաջին ձկնորսական կարթն ստացել է չորս տարեկանում»,- պատմել է դպրոցականի մայրը։
Նշվում է, որ ի վերջո ձուկը կրկին բաց է թողնվել գետը: