Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱլԳ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովը
Արտաքին ՔաղաքականԱրևելյան գործընկերության (ԱլԳ) նախարարական հանդիպմանը կմասնակցեն ԵՄ արտաքին գործերի նախարարները և նրանց գործընկերներն Արևելյան գործընկերության վեց երկրներից հինգից՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին։
Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության վերաբերյալ, կամփոփեն դրա ձեռքբերումները և կոնկրետ առաջարկություններ կներկայացնեն քաղաքականության ապագայի համար: