«Հրապարակ». Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով օրերս տեղի ունեցած իմպիչմենթի գործընթացը։ Հայցում հիմնավորել են, որ գործընթացն անօրինական է, ՔՊ-ն, ըստ ՏԻՄ օրենքի, չուներ նման իրավունք։ Իսկ առաջիկայում էլ պատրաստվում է դիմել դատախազություն, ոստիկանություն` ՔՊ-ականների «խուլիգանական» գործողությունների դեմ հաղորդում ներկայացնելով։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն երկու օր առաջ ոստիկանական տասնյակ աշխատակիցների գործուն աջակցությամբ անվստահություն ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին։
Սակայն իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական ավագանու անդամների իզնութոզը չի երեւում համայնքապետարանում: Իսկ այսօր, ըստ օրենքի, պետք է տեղի ունենա ՔՊ «ընտրված» համայնքապետ Դավիթ Ղումաշյանի երդմնակալությունը։ Երեկվանից ոստիկանական զորքեր են տեղակայել Ալավերդու մատույցներում, որ ապօրինաբար ընտրվածին պաշտպանեն իր ընտրողներից:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Թամազյանն իր աջակիցներին խնդրել է, որ բողոքի ակցիա չիրականացնեն` չի ուզում մարդկանց հարվածի տակ դնել»: