Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև. Բորել
Արտաքին Քաղաքական
Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը համարում է կարևոր քաղաքական քայլ և պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների վերաբերյալ՝ համարելով սա կարևոր քաղաքական քայլ։ Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և մենք վճռական ենք աջակցելու այդ ջանքերին»,- գրել է Բորելը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան