Երևանում հույս ունեն, որ արտահերթ ընտրություններն Ադրբեջանի համար բանակցություններից խուսափելու պատրվակ չեն լինի
ՔաղաքականԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հույս է հայտնում, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների գործընթացը չի լինի Բաքվի համար հերթական պատրվակը՝ հայ-ադրբեջանական բանակցություններին չմասնակցելու։
Խանդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանում հաջորդ տարի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացումը և ինչպե՞ս է դա ազդելու բանակցային գործընթացի վրա։
«Հույս ունեմ, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների գործընթացը Բաքվի համար չի լինի հերթական պատրվակը բանակցություններին չմասնակցելու համար։ Թե ինչ ներքաղաքական պատճառներ ունի՝ չեմ կարող պատասխանել։ Ինձ համար ևս դա անսպասելի էր»,- ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ պետք է սպասել և հասկանալ, թե որն էր այս որոշման պատճառը։