Մեկնարկել է «Էժեն Իոնեսկու» ասպիրանտական և դոկտորական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը
ՀասարակությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալության համակարգմամբ մեկնարկել է «Էժեն Իոնեսկու» 2023-2024 ասպիրանտական և դոկտորական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը։
Ծրագիրը հնարավորություն է տալիս դոկտորանտներին և դասախոս-հետազոտողներին օգտվել եռամսյա հետազոտական շարժունությունից՝ ծրագրի հետ համագործակցող Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում:
Ծրագրի թիրախային լսարանն են կազմում դոկտորանտները և դասախոս–հետազոտողները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) անդամ և դիտորդ երկրներից, ինչպես նաև Ալժիրից:
Ծրագիրն ընդգրկում է 2024 թ. մայիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի դեկտեմբերի 23-ն է: