Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» 

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը

Հասարակություն

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը:

ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում կարգավորված չեն հայկական ֆիլմերի վիճակագրական հաշվառման և պահպանության մեխանիզմները, հետևաբար չի գործում մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որտեղ հավաքագրված կլինի հայկական արտադրության ֆիլմերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Միաժամանակ, ազգային ֆիլմերի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու համար ազգային ֆիլմի փաստաթղթերը պետք է հանձնվեն մշտական պահպանության՝ Ազգային մարմին և ՀՀ ազգային արխիվ: Այս գործընթացը ևս ներկայում չի իրականացվում, ինչը ռիսկային է հայկական ֆիլմերի պահպանման, հեղինակային և հարակից իրավունքների կարգավորման տեսանկյունից:

Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու գործընթացի կարգավորումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև ազգային ֆիլմերի պահպանման մեխանիզմների կարգավորման անհրաժեշտությունից:

Կարգով սահմանվել է՝ կինոռեեստրը ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառումը կազմա­կերպելու նպատակով ստեղծված տվյալների հիմնապահոց է: Կինոռեեստրը ստեղծում և դրա հետագա վարումն իրականացնում է մշակութային հիմնադրամը՝ էլեկտրոնային եղանակով։ Կինոռեեստրում գրանցվում են ազգային ֆիլմերի, դրանց ստեղծա­գոր­ծական խմբի անդամների ու ֆիլմարտադրողների մասին տվյալները:

Կինոռեեստրը բաղկացած է չորս բաժնից՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլ: Կինոռեեստրի բաժիններից յուրաքանչյուրը բաղկացած է երկու ենթա­բաժնից՝ լիամետրաժ և կարճամետրաժ:

Կարգով սահմանվել է նաև, թե ինչպիսի բովանդակություն է ներառում կինոռեեստրը՝ ֆիլմի ժանրից, արտադրության երկրից մինչև ցուցադրություններ, մրցանակներ և այլն։

Կինոռեեստրում առկա տեղեկատվությունը բաց է և հասանելի ցանկացած շահագրգիռ անձի համար՝ մշակութային հիմնադրամի կայքում։

Ազգային ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ մշակութային հիմնադրամին, որը փաստաթղթերի պատճենները հանձնում է Հայաստանի ազգային արխիվ:

Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոնում ցուցադրելու համար նախա­տեսված այն ֆիլմը, որը բավարարում է կարգով սահմանված պայմանները, այն է՝ ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը ՀՀ քաղաքացի է, ֆիլմի սցենարի հեղինակը և (կամ) բեմադրող ռեժիսորը ՀՀ քաղաքացի է, ինչպես նաև ֆիլմարտադրությանը մասնակցում է ՀՀ-ում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողը։ Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
Ամենադիտված