Հունաստանի ԱԳ նախարարը Միրզոյանին տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին
Արտաքին ՔաղաքականՀունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Յորղոս Գերապետրիտիսն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Հունաստանի ԱԳՆ-ից։
Հունաստանի ԱԳ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, որում հաղորդվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։
Ընդգծվել է, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։