Ոգևորում է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի մտադրությունը․ ՄԹ նախարար
Արտաքին ՔաղաքականՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին․
«Ինձ մեծապես ոգևորում է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի մտադրությունը։
Ինչպես նշել եմ երկու երկրներ վերջերս կատարած իմ այցի ժամանակ, Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է պատմական և կայուն խաղաղության հասնելու նրանց ջանքերին»,- նշել է նա։