ՀՀ-ում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը․ Sputnik Արմենիա
ՀայաստանՀայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ։ Դրա հետ մեկտեղ երկրում շրջանառվում է նաև գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի, ինչպես նաև գրիպ Բ տեսակի հարուցիչներ և COVID-19։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչներ։ Ներկայում սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշը չի գերազանցում համաճարակային շեմը և համապատասխանում է սեզոնին։
Նշվում է, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության կայունացում է նկատվում։ Հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հիվանդության 165 դեպք։ Սա նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 69 դեպքով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։