Փարաքարում կրակոցներ արձակողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ ևս 2-ը որոնվում են
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, թե որտեղ է գտնվում նոյեմբերի 24-ին Արմավիրի մարզում կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալ 28-ամյա Դավիթ Թ․-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները մի քանի խմբերով մեկնել են Դավիթ Թ․-ի ենթադրյալ գտնվելու վայրերը, ինչի մասին տեղեկացել է կասկածյալը, ապա ոստիկանները բանակցություններ են վարել նրա ազգականների հետ, ինչն էլ իր դրական արդյունքն է տվել։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձեռնարկում է նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության մեջ մասնակցություն ունեցած ևս 2 քաղաքացու հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։