Ադելը կիպ կոստյումով ցուցադրել է կազմվածքը նիհարելուց հետո
ԼուսանկարներԵրգչուհի Ադելը հյուրընկալվել է The Hollywood Reporter գալա-համերգին։ Այս մասին հայտնում է USA Today-ը։
Ադելն այս տարի ստացել է ամսագրի գլխավոր մրցանակը։ Հանրությանը ներկայանալու համար նա ընտրել է կիպ կոստյում, որն ընդգծել է նրա կազմվածքը նիհարելուց հետո։
«Երբ երեխա ես ունենում, մանկությունիցդ շատ բաներ են սկսում ի հայտ գալ։ Եվ ինչպիսին էլ որ լինի քո մանկությունը՝ լավ, թե վատ, չես ուզում, որ քո երեխայի մոտ էլ նման բան լինի: Մայրս շատ փոքր էր, երբ ծնեց ինձ։ Նա մենակ էր, և ես վերանայեցի այն, թե ինչպես է նա դաստիարակել ինձ: «Ես սկսեցի ավելի շատ հարգել մորս», - ասել է Ադելը երեկոյի ընթացքում: